Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան նպատակ ունի այս գոտի տեղափոխել 3.6 միլիոն սիրիացի փախստականների

Հոկտեմբեր 09,2019 21:03

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիվերյան գրառմամբ հայտնել է այն մասին, որ թուրքական զորքերը ռազմական գործողություն են սկսել Սիրիայի հյուսիսում՝ մի շրջան, որը վերահսկվում է քրդերի՝ Միացյալ Նահանգների դաշնակիցների կողմից:

Գործողության նպատակն է Սիրիայի հյուսիսային շրջաններից դուրս մղել քուրդ աշխարհազորայիններին և ստեղծել «անվտանգության գոտի»: Թուրքիան նպատակ ունի այս գոտի տեղափոխել 3.6 միլիոն սիրիացի փախստականների:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը, թուրքական ավիացիան հարվածել է Ռաս Ալ-Այն քաղաքին: Անկարան ռազմական օպերացիան կոչել է «Խաղաղության աղբյուր»:

Սիրիայի հյուսիսային այս շրջաններում տեղակայված էին ամերիկյան զորքեր: Քուրդ աշխարհազորայինները զգալի օժանդակություն էին ցուցաբերում կոալիցիայի զորքերին և սիրիական ընդդիմությանը Իսլամական պետության զինյալների դեմ պայքարում: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրքական ներխուժումից առաջ որոշում կայացրեց  դուրս բերել ամերիկացի զինծառայողներին այս շրջանից՝ փաստացի կանաչ լույս վառելով քրդերի դեմ ռազմական գործողության համար:

Քրդերը, որոնք ղեկավարում են Սիրիական դեմոկրատական ուժեր անունը կրող կոալիցիան, խստորեն քննադատել են Թրամփի որոշումը՝ այն որակելով որպես հարված մեջքից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031