«Մենք շատ դեպքերում կույր որոշումներ ենք կայացնում»,-այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին՝ իր ամփոփիչ ելույթում:
Նրա խոսքերով՝ «Այսօր, ճիշտ է, ասում ենք՝ խաղողի բերքն այսքան է, հետո ականջին ասում ենք՝ գիտես, իրականում այնտեղ ուրիշ բաներ կան, հին կոնյակը բերել են, հիմա ավել թիվ են ցույց տալիս եւ այլն»:
Վարչապետի ներկայացմամբ՝ կառավարությունը որոշումներ կայացնելու առումով խնդիրներ ունի.«Որովհետեւ մենք մեր երկրի ռենտգենը չունենք, թե մեր երկրում ինչ է կատարվում՝ սկսած վիճակագրությունից: Հիմա հարց կհնչի՝ բա էդ դեպքում ինչո՞ւ ենք վիճակագրությանը հղում անում: Որովհետեւ այդ վիճակագրությունը նույնն է՝ համեմատական է նախորդ շրջանի հետ, այս առումով կիրառելի է: Բայց որ ասենք վիճակագրությունը մեզ տալիս է ամբողջական պատկերացում մեր երկրի մասին՝այդքան էլ ճիշտ չէ: Շատ դեպքերում տեղեկացված որոշման կարիք ունենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ