Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան: Այն կոչվում է «Խաղաղության ակունք»:
«Մեր նպատակն է ոչնչացնել ահաբեկչական միջանցքը, որը փորձում են ձևավորել մեր հարավային սահմանին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատել: «Խաղաղության ակունք» օպերացիայով մենք կչեզոքացնենք մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքը»,- Twiiter միկրոբլոգի իր էջում գրառել է Էրդողանը:
Էրդողանի գրառումից հետո թուրքական օդուժը հարվածել է Ռաս ալ-Այն քաղաքի քրդական դիրքերին:
Գործողությունն ուղղված է Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am/Haberler