Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ցանկանում ենք խաղաղություն, ոչ միայն Արցախում, այլև ամբողջ տարածաշրջանում. Աննա Հակոբյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսականներ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին

Հոկտեմբեր 09,2019 17:48

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիըր-Կանչելյանին, Ջուդի Չուին և տիկին Սփիըրի  աշխատակազմի ղեկավար Ջոշ Կոնոլիին։

Ճաշի ընթացքում Ջեքի Սփիըրն ու Ջուդի Չուն ներկայացրել են Հայաստան այցի մանրամասներն ու պատմել Արցախից ստացած տպավորությունները։ Ջուդի Չուն նշել է, որ իսկապես տպավորված է Արցախով։ ‹‹Այն շատ գեղեցիկ, շատ խաղաղ վայր է››,- ասել է տիկին Չուն։

Տիկին Սփիըրին էլ հիացրել է ոչ միայն Արցախում տիրող խաղաղությունը, այլև այնտեղ առկա քաղաքացիական մտքի բարձր մակարդակը։ ‹‹Ես շատ տպավորված եմ այս այցով, Արցախ այցելությամբ և իսկապես պետք է հարգել Արցախի խաղաղասիրությունը, ձեռքբերումները, որ ունեցել է այս ժամանակահատվածում››,- ասել է տիկին Սփիըրը՝ հավելելով, որ Վաշինգտոն վերադառնալով շարունակելու են իրենց գործունեությամբ նպաստել Արցախի զարգացմանն ու խաղաղության պահպանմանը։

‹‹Շատ շնորհակալ եմ այս հանդիպման, Արցախ կատարած Ձեր այցի համար։ Իսկապես, դուք իրավացի եք, Արցախը զարմանալի գեղեցիկ վայր է, և Ստեփանակերտն ամենախաղաղ վայրն է։ Ես հենց այսօր էլ Ֆեյսբուքի իմ էջում գրառում էի կատարել, որ պետք է Երևանում ծրագրավորած հանդիպումները ավարտելուց հետո մեկնեմ Արցախ, քանի որ այնտեղ կա խաղաղություն››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Արցախն իր տեսակով յուրահատուկ է։

‹‹Մենք ցանկանում ենք խաղաղություն, ոչ միայն Արցախում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Խաղաղությունը մեզ համար շատ կարևոր արժեք է››,- ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան տիկին Չուն շեշտել է, որ խաղաղությունն  իսկապես ամենակարևորն է։

Վերջինիս խնդրանքով Աննա Հակոբյանը ներկայացրել է իր նախաձեռնած ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավը։ ‹‹Սա մարդասիրական, խաղաղասիրական արշավ է։ Այն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպեսզի ոչ մի կողմից զոհեր չլինեն։ Այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Արցախյան հակամարտությունը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ երբ մի օր Արցախյան հակամարտությունը կարգավորված լինի, նա շարունակելու է այս գործընթացը հանուն աշխարհում խաղաղության հաստատման։

 

Մամուլի  հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031