Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Շանհայի ATP մրցաշարում անցել է երրորդ շրջան:
Խաչանովը, որ առաջին շրջանում վիճակահանությամբ ազատ էր, երկրորդում 6:2, 6:4 հաշվով առավելության է հասել ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի նկատմամբ եւ հաջորդ փուլում հանդիպելու է իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ, որին վերջերս հաղթել էր Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակչում:
Իսկ Լինցում Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը հենց մեկնարկում 4:6, 2:6 հաշվով պարտվել է գերմանուհի Յուլիա Գյորգեսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ