Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնես պատվիրաններն՝ ըստ Փաշինյանի

Հոկտեմբեր 09,2019 16:41

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին պատասխանելով մասնակիցներից մեկի դիտարկմանը բիզնեսում կանոնների մասին, նշեց դրանք:
Փաշինյանն ասաց, որ վերջին շրջանում շատ է լսում, ասում են՝ կանոնները պարզ չեն եւ այլն.« Իմ կարծիքով՝ պարզ են եւ այդ կանոնները վերաբերում են բոլորին, սկսած՝ պետական կառավարման համակարգից մինչեւ անհատ ձեռներեց:

Կանոնները հետեւյալն են՝ «մի՛ գողացիր»: Այս «մի՛ գողացիր»-ը վերաբերում է ե՛ւ պետական պաշտոնյային ե՛ւ բիզնեսին, որովհետեւ այն գործարարը, որը ՀԴՄ չի խփում՝ գողանում է նույն կերպ, ինչ-որ չինովնիկը: Նա ՀԴՄ խփելով ֆինանսավորում է մեր զինվորների սնունդը:

Մյուս կանոնը՝ «եղի՛ր առավել արդյունավետ»: Սա վերաբերում է ե՛ւ պետությանը, ե՛ւ մասնավորին՝ իր բիզնեսը կառավարելու առումով պետք է լինի արդյունավետ, նույնը պետական միջոցը ծախսելու առումով:

Մյուսը՝ «եղի՛ր նորարար». Սա արդյունավետի շարունակությունն է:

«Եղի՛ր համագործակցող». նկատի ունեմ՝ էդ որ խոսում ենք կորպորատիվ կառավարման մշակույթի մասին: Մեր բոլորի կանխավարկածն այն է՝ եթե մենք մեկի հետ համատեղ բիզնես ենք դնում, մեծ հավանականությամբ մի տարի հետո կթշնամանանք ու կբաժանվենք: Այս համագործակցության տրամաբանության խնդիրն է եւ ամենակարեւորը վարքագծային փոփոխությունն է, որ գործարարներն այս ընդհանուր կանոնների մեջ կարողանան համագործակցել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031