Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստում այսօր որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկն էապես ընդլայնելու ուղղությամբ:
Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերը:
Հիշեցնենք, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: