Լրահոս
Օրվա լրահոսը

Այնթապում դանակահարված ու դանակահարող 15-ամյա տղաները մտերիմ ընկերներ են

Հոկտեմբեր 09,2019 15:59

Հոկտեմբերի 7-ին Արարատի մարզի Այնթապ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին դպրոցի տնօրեն Ալվարդ Սահակյանը տեղեկացել է դեպքից րոպեներ անց: Տիկին Սահակյանը Aravot.am-ին հայտնեց, որ 15-ամյա տղաները մտերիմ ընկերներ են եւ կատարվածի մասին ոչինչ չեն պատմում, ասում են՝ չենք վիճել, կատակել ենք.

«Երկուսն էլ ընդունակ, սովորող տղաներ են, գնում են Թումո, լավ ընկերներ են: Դեպքը շատ անսպասելի էր. 5–րդ դասից հետո դասամիջոցի ժամանակ է եղել, մինչեւ հիմա էլ անհասկանալի է, որովհետեւ երկուսի հետ էլ խոսել եմ, իրենց համար էլ էր անհասկանալի, նրանցից յուրաքանչյուրն այս պահին անհանգստանում է մյուսի համար, նա ասում է՝ միայն թե ընկերս լավ լինի, մյուսն էլ ասում է՝ մեղք էր ընկերս , որ այդ դեպքը եղել է: Իրականում վնասվածքը հասել է եղունգ կտրելիքով, թե ինչպես է դեպքը պատահել, չգիտեմ, որովհետեւ երկուսն էլ ասում են՝ մենք ընկերներ ենք, մեր միջեւ չէր կարող կռիվ լինել: Իրավապահները քննում են, երեկ եղել ենք ոստիկանությունում, հիմա էլ դպրոցում քննում են, կպարզվի, եթե իսկապես վիճաբանություն է եղել, ոչ թե պատահականություն, ընթացքը ցույց կտա»:

Տուժող պատանուն դպրոցի մանկավարժների կանչով է շտապ օգնությունը տեղափոխել հիվանդանոց, բայց տղան դուրս է գրվել, տնօրենի խոսքով, արդեն տանն է. «Լավ է իրեն զգում, երեկ ենք տեսել, վնասվածքը կրծքավանդակի մոտ էր, չգիտեմ, իրենք ասում են՝ չեն խփել, ուղղակի կատակ են արել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031