Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի» հիմնադրամը ներառվել է «օտարերկրյա գործակալների» ցուցակում:
ՌԴ Արդարադատության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ եկամուտ չհետապնդող կազմակերպությունների մասին դաշնային օրենքի հիման վրա Նավալնիի հիմնադրամն ընդգրկվել է «օտարերկրյա գործակալ» համարվող կազմակերպությունների ցանկում: Որոշումը կայացվել է ստուգումների հիման վրա, որն անցկացրել է նախարարության մոսկովյան վարչությունը:
«Օտարերկրյա գործակալների» կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել պետական ռեեստրում, պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ֆինանսական աղբյուրների ու ծախսերի, գործունեության վերաբերյալ:
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է 2012թ.: Օրենքի համաձայն՝ նման կազմակերպություններ համարվում են այնպիսի ընկերությունները, որոնք քաղաքական գործունեություն են իրականացնում և միաժամանակ ֆինանսական աջակցություն են ստանում արտասահմանից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ