Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք, որ «իմքայլականներից տաս հոգի գրագետ մարդ կա, մնացածը քայլող են»

Հոկտեմբեր 09,2019 15:39

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում էր Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի հարցը: 2019 թվականի դեկտեմբերին լրանալու է Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը: Մինչեւ սեպտեմբերի 25-ը խորհրդարանական բոլոր խմբակցությունները հնարավորություն են ունեցել թեկնածություն ներկայացնելու: Ստացվել է միայն մեկ առաջարկ. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Կարեն Սարգսյանի թեկնածությունը: Կից ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահանջվում են պաշտոնի անձնագրով:

«Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք, որ «Իմ քայլականներից տաս հոգի գրագետ մարդ կա, մնացածը քայլող են»,- թեկնածուին նման հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը: «Նման կարծիք բնականաբար չունեմ, իմ էջում որեւէ կարծիք կիսելով՝ չի նշանակում, որ կիսում եմ այդ կարծիքը»,- պարզաբանեց թեկնածուն` հավաստիացնելով, որ ինքը «Լուսավոր Հայաստանի» աջակիցներից է եղել, բայց կուսակցության անդամ չէ: «Էդմոն Մարուքյանն էլ լայքել է»,- նկատեց պատգամավորներից մեկը: «Ալիեւի որոշ հայտարարություններ էլ եմ կիսվել, դա ընդամենն ինֆորմացիա է, չի նշանակում, որ Ալիեւի հետ համամիտ եմ»,- պատասխանեց թեկնածուն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ այդ հարցը նաեւ երեկ`«Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման ժամանակ հնչեցրել էր Գեւորգ Պապոյանը: Եվ նկատեց, որ հարցը բարձրացնելուց հետո այդ գրառումը թեկնածուի էջից անհետացել է:

«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանն էլ նկատեց, որ ֆեյսբուքում թեկնածուն ներկայացված է`«քաղաքական գործիչ» եւ այս առումով բարեվարքության խնդիր է տեսնում: Թեկնածուի CV-ն իր համար տպավորիչ է, բայց կարծում է, որ թեկնածուն եթե ցանկանում է քաղաքական գործունեություն ծավալել`թող քաղաքականությամբ զբաղվի:

Մինչ այդ, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թեկնածուն ասել էր, որ առաջադրվելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմց, կուսակցության նկատմամբ որեւէ պարտավորություն չի զգում. «Առաջադրել են` նկատի ունենալով իմ անցած ուղին եւ մասնագիտական ունակությունները, որեւէ պարտավորություն չեմ կարող ունենալ, չեմ էլ կարծում, թե հետագայում կունենամ: «Լուսավոր Հայաստանն» էլ չի փոշմանի իմ թեկնածությունն առաջադրելու համար»:

Եղիշե Սողոմանյանն էլ նկատեց`թեկնածուի քաղաքական կեցվածք է տեսնում. «Քաղաքականությունը Ձեզ շատ է հետաքրքրում»: Նա կարծում է, որ վաղուց ժամանակն է վերջ տալ պալատում կուսակցական թեկնածուների ընդգրկմանը եւ անցնել ավելի պրոֆեսիոնալ մասնագետներով պալատը համալրելու գործին: Բայց իր կարծիքով` թեկնածուի ներուժը մեծ է եւ այլ պաշտոնում նրա թեկնածությունը ներկայացնելիս դեմ չեն լինի:

Ավելի ուշ «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանն ասաց, որ կուսակցության համակիր լինելը եւ դա չթաքցնելը հանցագործություն չէ: Բայց համամիտ է, որ ենթադրյալ պաշտոնը քաղաքական չեզոքություն է պահանջում եւ նկատում է, որ նպատակը պետությանը ծառայեն է ու քիչ չեն եղել թեկնածուները, որոնք քաղաքական չեզոքություն պահպանելով`աշխատել են: Ուստի թե բարեվարքության, թե մասնագիտական ունակությունների առումով, նա խնդիր չի տեսնում թեկնածուի հետ կապված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031