Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրում են կեղծ ահազանգի հեղինակին․ Շիրակի ոստիկանապետի ու դատախազի պարզաբանումները

Հոկտեմբեր 09,2019 15:17

Այսօր առավոտյան ժամը 10․48 սահմաններում ոստիկանության «Մուշ» բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ահազանգը ստանալով, անմիջապես մեկնել են դեպքի վայր, տարհանել են աշակերտներին ու անձնակազմին՝ դպրոցի պահպանությունը վերցնելով իրենց հսկողության ներքո ու սկսելով որոնողական աշխատանքներ իրականացնել։

«Բնականաբար, հրավիրել ենք մեր համապատասխան ծառայություններից մասնագետ, շներ, որպեսզի կարողանանք ճշտել իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս պահի դրությամբ, կարող եմ նախնական ասել, որ իրականությանը չի համապատասխանում, օպերատիվ հետախուզական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի պարզենք, թե ահազանգողն ով է։

Վիճակը նորմալ է, կարևորը, որ մենք շատ արագ արձագանքել ենք, աշակերտների ու մանկավարժական անձնակազմի տարհանումն արել ենք, չենք թույլատրել, որ խուճապի մատնվեն թե՛ դպրոցի, և թե՛ հարևանության շրջակայքում»,-ասաց ոստիկանապետը։

Ոստիկանապետը նաև նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցում են՝ իրականացվում է օպերատիվ աշխատանք, կպարզեն, թե ով է ահազանգողը։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ նշեց, որ համապատասխան ստուգումներով հերքվել է ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը։ Դատախազը հանձնարարել է կեղծ ահազանգ կատարելու կապակցությամբ հարուցել քրեական գործ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031