Քիմ Քարդաշյանը, որը գտնվում է Երևանում՝ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում, հոլովակ է հրապարակել՝ ցուցադրելով Հայաստանում ստացած նվերները:
«Հիմա հյուրանոցի իմ սենյակում եմ և ուսումնասիրում եմ հիասքանչ նվերներս: Ի սրտե շնորհակալ եմ բոլորիդ՝ հրաշալի նվերների համար»,-ասել է Քիմը՝ ցուցադրելով ձեռքով պատրաստած օճառների հավաքածուն, զարդեր, հայատառ պայուսակներ և այլ նվերներ, որոնք ստացել է Հայաստանում:
Տեսանյութում Քարդաշյանը նաև ցուցադրել է Skims ապրանքանիշի իր ներքնազգեստը, որը ռեալիթի-շոուի աստղի խոսքով՝ շատ հարմարավետ է:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ