Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու մասին

Հոկտեմբեր 09,2019 14:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ այսօր մամուլում շրջանառվող այն լուրերին, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատում է: «Անհեթեթ լուրեր են»,-ի պատասխան հայտարարեց վարչապետը:

Ավելի վաղ Irakanum.am-ը հաղորդել էր, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ  ազատվում է զբաղեցրած պաշտոնից. «Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին: Մեզ հասած տեղեկություններով Դավիթ Տոնոյանի ազատման մասին պաշտոնապես կհայտարարվի օրվա ընթացքում»:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031