Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց սրտասբուրգյան այցի արդյունքները; Նա նշեց, որ այցի գլխավոր նպատակը չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշպանության հարցերը ներկայացնելն է և ինքը եղել է հիմնական զեկուցողներից մեկը:
Նա ներկայացրեց իր ելույթը, որտեղ նշել է՝ ավելի լավ վիճակ կարող էր լիներ Արցախի՝ միջազգային ծրագրերում ընդգրկվածության շնորհիվ: Նա կարևորել է ուղիղ «կոնտակտը» Արցախի իշխանությունների հետ:
ԱՀ ՄԻՊ-ն նշեց՝ չնայած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային տարբեր հռչակագրերի առկայությանը, չճանաչված պետությունները մեկուսացած են միջազգային հանրությունից և հաճախ հնարավորություն չեն ունենում ընդգրկվելու միջազգային ծրագրերում։ Այս դեպքում բացառություն չէ Արցախի հանրապետությունը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը Հայաստան է և վերջ, ասաց, որ քաղաքական մեկնաբանություն տալ չի կարող, սակայն իր տեսակետը հետևյալն է․
Կարդացեք նաև
«Բոլոր հայերի համար էլ Արցախը Հայաստան է և դա նորություն չէ, դա վաղուց է՝ 1988 թվականից ի վեր շարժման ոգին էլ հենց դա էր, սակայն, այստեղ պետք է հասկանանք՝ Հայաստան ասելով ինչ նկատի ունենք։ Ինձ համար Արցախը Հայաստան է և Հայաստանը մեկ հայրենիքն է՝ ներառյալ Արցախի հանրապետությունը և Հայաստանի հանրապետությունը։ Սակայն այստեղ միակ տարբերությունն այն է, որ Հայաստանի և Արցախի հանրապետություններն են տարբեր, բայց հայրենիքը նույնն է, ազգը նույնն է, և մենք բոլորս պետք է միասնական լինենք»։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: