Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Մեծ է գայթակղությունը ԱԱԾ-ին ասել՝ այդ կնոջը բերեք նոտարով գրի՝ սեփականությունը նվիրում է պետությանը»

Հոկտեմբեր 09,2019 14:43

«Այս 1.5 տարվա մեջ սեփականության վերաբաշխման որեւէ դեպք չի եղել»,-այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին:

Վարչապետն ասաց. «Անկեղծ ուզում եմ ասել՝ շատ մեծ է եղել եւ կա գայթակղությունը, երբ ասենք՝ մի սովորական, շարքային քաղաքացի կնոջ անունով գրված է սեփականություն: Եվ ես 100 տոկոսով, եւ ոչ միայն ես, շատերը, իրավապահ մարմինները, գիտեն, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերել կոնկրետ միջոցներով եւ այլն: Եվ մեծ է գայթակղությունը ԱԱԾ-ին ասել՝ այդ կնոջը բերեք եւ ասեք, որ ինքը նոտարով գրի, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը: Գայթակղությունը շատ մեծ է, քաղաքական առումով գուցե դա արդարացված լինի, բայց մենք ատամներս կրճտացնելով գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել: Որովհետեւ, թեկուզ «ֆեյք» սեփականությունը դու այդ ճանապարհով վերցնես՝ բոլորը կմտածեն, որ այդ նույնը կարող է իրենց հետ տեղի ունենա:

Սա կապված է զոռբայության ծուղակի հետ: Երբ իշխանությունը զոռբա չէ, շատերին թվում է՝ իշխանությունը թույլ է: Հարց է ծագում իրենց մոտ՝ էս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, մի շաբաթ սպասենք՝ եթե «պադյեզդում» դրա գլուխը սխկեցին, ուրեմն՝ ուժեղ, նորմալ իշխանություն է, չսխկեցին՝ սոցիալական ցանցերում, մամուլում կտեսնեք՝ այս իշխանությունը՝ թույլ, եւ այլն: Սա էլ է վարքագծային: Ուժեղ իշխանության կաղապարն արդեն ձեւավորվել է՝ քաղաքական հակառակորդին պետք է «պադյեզդում» պիտի «գյուլլես», որ բոլորը վախենան քո դեմ բան ասեն: Մարդկանց ընկալումները շատ հաճախ այսպիսին են: Սա զոռբայության պայմաններում ապրած հասարակության արձագանքն է փոփոխություններին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Իբր մեծահոգիա։ Էտ կնոջ հետ ուրիշները արդեն նոտարով հաստատված ունեն որ իրենցնա։ Մի քանի տարի հետո դատի կտան ու ձեր նոտարի հաստատծը չեղյալ կճանաչվի։ Եվրադատարանը կպարտադրի վերադարձնել սեփականությունը։ Ծաղկաձորի գոլդեն փելեսը վերցնելու վերջն էլ դա լինելու, մանվելի սեփականությունը վեցնելուննել։ համել էլի սուտա խոսում։ մանվելից ու արմենից վերցնելը ինչա, սեփականության վերաբաշխումը պոզով պոչովա լինում։ եթե իբր արդարություն ես վերականգնում բա 90կանների թալանչի գռզոյի տարածը ինչի չես վերադարձնում՞ թալանչի չի թե ըստ օդում կախված լուրերի հետդ մոտա՞

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031