Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը եկամտային հարկի վերադարձի փոփոխության եւ գազի գնի մասին

Հոկտեմբեր 09,2019 13:38

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հիփոթեքային վարկից օգտվելու եկամտային հարկի վերադարձի պայմանների փոփոխությանը:

Արդյոք մտադրություն կա եկամտային հարկի վերադարձի գործընթացում փոփոխություններ կատարել, չեղարկել այն, քանի որ շատ է խոսվում, որ այս արտոնությամբ պետական բյուջե մեծ գումարներ չեն մտնում. այս հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց. «Իրականության մեջ երբ խոսում ենք թիրախների մասին, մենք պետք է հստակ պատկերացնենք՝ եթե մենք տալիս ենք եկամտահարկի գծով արտոնություն, նշանակում է՝ ինչ-որ չափի գումար բյուջեն չի ստանում, ինչը նշանակում է բյուջետային ծախսերն՝ այդ թիրախավորման, որոշակիորեն դեֆորմացվում են: Իրականության մեջ, որքան դա հնարավոր է, կառավարելի թիրախավորել, այսօրվա օրենսդրությամբ թիրախավորված է՝ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել՝ օգտվելով հիփոթեքային վարկից ու եկամտային հարկի վերադարձից: Դրանից ավելի ի՞նչ կարելի է անել»:

Եկամտային հարկի վերադարձի շեմի փոփոխության քննարկումներ, ինչպես ասաց փոխվարչապետը, կառավարությունում միշտ էլ լինում են. «Որովհետեւ բարելավման ցանկությունը մեծ է, բայց դա պետք է տրամաբանական լինի: Այն, ինչ այսօր կա, սոցիալական շեմ է»:

Անդրադառնալով գազի գնի շուրջ բանակցություններին, Գրիգորյանն ասաց, որ վստահ է՝ Փաշինյան-Պուտին փակ հանդիպմանը շոշափվել է այդ հարցը: Ինչ արդյունք կտան բանակցությունները, Գրիգորյանն ասաց՝ գազի գինը կախված է 3 բաղադրիչներից՝ գին՝ սահմանին, հայկական «Գազպրոմի» ներդրումային ծրագիր, եւ ընթացիկ ծախսերը.«Այս երեք ուղղությամբ քննարկվում է, կարծում եմ երկար չի տեւի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031