Հոկտեմբերի 8-ին Քիմ և Քորթնի Քարդաշյանները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, որը կառուցվել է 1967թ., կազմված է 12 քարե սալերից, իսկ կենտրոնում Հավերժական կրակն է՝ նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս կերպ ռեալիթի-շոուի աստղերն հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ գրում է Daily Mail պարբերականը:
Ավելի վաղ Քիմը հայտարարել էր, որ իրեն վշտացնում է այն հանգամանքը, որ ոչ բոլորն են ընդունել, որ 1915թ. 1.5 միլիոն հայ է սպանվել Օսմանյան կայսրությունում:
Daily Mail-ը հիշեցնում է, որ Քարդաշյանների հայկական արմատները գալիս են հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի կողմից, որի նախնինները Միացյալ Նահանգներ են գաղթել Արևմտյան Հայաստանից, որն այժմ գտնվում է Թուրքիայի կազմում:
Daily Mail-ն անդրադարձել է նաև WCIT 2019-ի ընթացքում Քիմի ելույթին և Հայաստանում բիզնես հիմնելու ծրագրերին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ