Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը «Հարավկովկասյան երկաթուղիների» մասին. «Այս պահին պայմանագրի խզման հարց չկա»

Հոկտեմբեր 09,2019 13:24

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ հարաբերությունները բնական եւ կառուցողական են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը մասնակցում է տնտեսական հեղափոխությանը նվիրված գիտաժողովին:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը երեկ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս հանդիպմանը ներկա է եղել նաեւ Մհեր Գրիգորյանը: Ռուսական մամուլում շրջանառվող լուրերի առնչությամբ, թե այդ ընկերությունը մտադիր է պայմանագիրը խզել, Գրիգորյանն ասաց, որ երեկվա քննարկման օրակարգում երկաթգծի ապագա զարգացման հարցերն էին, ռազմավարությունը. «Այս պահին պայմանագրի խզման հարց չկա»:

Հարցին՝ հնարավո՞ր է մի օր «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը չաշխատի, քանի որ կա քրեական գործ, փոխվարչապետը պատասխանեց.«Չեմ կարծում, որ ունենք այնպիսի հասունացած իրավիճակ, որ պետք է նման վերլուծություններ անենք, դրա անհրաժեշտությունը չկա: Իրավական կարգավորումներում, կոնցեսիոն պայմանագրում կան այնպիսի տրամաբանված կետեր, որ կարծում եմ, ցանկացած իրավիճակ որոշակի իմաստով կարգավորված է: Հանդիպումը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հետ կառուցողական է եղել, ապագան է քննարկվել, ներդրումները՝ նախեւառաջ: Այսօրվա պայմանագրի համաձայն, ծավալները նկարագրված են մինչեւ 2038 թվական: Բայց մենք ցանկություն ունենք, կարծում եմ, ցանկությունը հանդիպակաց է, որպեսզի ավելի ճշգրտենք ներդրումային ծրագիրը»: Գրիգորյանն ասաց, որ ՀՀ կառավարության դիրքորոշումն է՝ արդիականացնել երկաթուղին, շարժակազմը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031