Ինչո՞վ է Հայաստանի WCIT-ն տարբերվում վերջին տարիների WCIT-ներից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հարցադրմանը UATE գլխավոր տնօրեն Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Շատ թարմ օրակարգ էր, թարմ դեմքեր էին, շատ ժամանակակից դեմքեր էին, այդ առումով էականորեն տարբերվեց: Նախորդ WCIT-ում ավելի ծանրակշիռ, տարիքով դեմքեր էին, ճիշտ է՝ մեծ խոշոր ընկերություններից, բայց ավելի տարիքն առած մարդիկ էին: Սա ավելի երիտասարդական WCIT ստացվեց, որը կարծում եմ, լավ տենդենց է, դրական է»:
Թե ինչո՞վ է պայմանավորված մասնակիցների աննախադեպ թիվը՝ Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Մենք աշխատեցինք այնպես անել, որ հայաստանյան IT մասնագետները հնարավորինս շփվեն, ներքին մասնակցությունը շատ մեծ էր»:
Հարցին՝ արդեն պայմանավորվածություններ, համագործակցություններ, հետարքրքություն կա՞՝ նա պատասխանեց. «Գաղտնի է, կոմերցիոն, հիմա ո՞նց ասեմ, հա ինչ-որ բաներ գիտեմ, բայց իրավունք չունեմ ասելու: Այն, ինչ կոմերցիոն է, երբեք չեք իմանա, 2 տարի հետո կարող է տեսնեք, որ Հայաստանում մի հատ հիմնարկ ստեղծվեց, նույնիսկ մի տարի հետո, բայց դուք չեք էլ իմանա, որ պայմանավորվածությունը WCIT-ում է եղել: Հենց հիմա լիքը բանակցություններ են գնում»:
Նա ասաց, որ «բավականին լուրջ մասնակցություն ունեցավ WCIT-ին Թայվանը, ՌԴ-ն ու Իրանն էլ լուրջ մասնակցություն ունեին, Բանգլադեշը, Մալազիան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ