Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը՝ Հայաստանում. բիզնես, քաղաքականություն և երեխաների մկրտություն. BBC-ի անդրադարձը

Հոկտեմբեր 09,2019 13:11

Ռեալիթի- շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որն այս օրերին գտնվում է Երևանում՝ մասնակցելու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, պատմել է ԱՄՆ նախագահի խորհրդականների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր առանձնազրույցների, ինչպես նաև Հայաստանում կանանց ներքնազգեստի արտադրություն սկսելու ծրագրերի մասին: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

BBC-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Սպիտակ տանը քննարկումներ է ունեցել: «Այս թեմայի շուրջ նախագահի հետ չեմ խոսել, բայց խոսել եմ նրա խորհրդականների հետ»,-ասել է նա:

Թեպետ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ճանաչել է հայերի ցեղասպանությունը, բայց պաշտոնական Վաշինգտոնը խուսափում է այդ տերմինի օգտագործումից՝ գրում է BBC-ն:

Կայքն անդրադարձել է նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Քարդաշյանի երեք երեխաների մկրտությանը: «Էջմիածնի եկեղեցին համարվում է քրիստոնեական ամենահին տաճարներից մեկը և ներառված է ՅՈՒՆՍԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում»,-գրում է BBC-ն:

Քարդաշյանը WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ելույթի ժամանակ հայտնել է Հայաստանում SKIMS ներքնազգեստի արտադրություն և «հայկական ծաղիկների բույրով» օծանելիք ստեղծելու մտադրության մասին: BBC-ն հիշեցնում է, որ Հայաստանում արտադրություն սկսելու ծրագրերի մասին Քարդաշյանը խոսել էր դեռ հուլիսին: Նա թվիթերում գրառում էր արել՝ ի պատասխան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի թվիթի, որի ներկայացուցիչներին բարկացրել էր այն փաստը, որ Քարդաշյանը ներքնազգեստն արտադրում է Թուրքիայում՝ մի երկրում, որը ժխտում է Ցեղասպանությունը:

Երևանում Քարդաշյանը հաստատել է այստեղ բիզնես հիմնելու ծրագրերը և հավելել, որ քննարկումներ են ընթանում հնարավոր գործընկերների հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031