Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այս երեխաները գիտե՞ն, որ նրանք հրահրում են մոտ 20 մլն դոլարի ներդրման». աշխարհի խոշոր ընկերություններից մեկի վրա ազդել են «Արմաթի» հայ երեխաները

Հոկտեմբեր 09,2019 13:05

Հոկտեմբերի 6-ից Երեւանում մեկնարկել է WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը։ Այսօր համաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսով հանդես եկան ՏՏ ոլորտի տարբեր ընկերությունների ներկայացուցիչները, WITSA- ի նախագահ Յվոնն Չիուն եւ WITSA- ի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ  UATE գլխավոր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում ֆանտաստիկ WCIT համաժողովի համար ու հիշեցրեց՝ WCIT-ի անցկացումը Հայաստանում հատկանշական է, քանի որ այս տարի համաժողովի թեման է «Ապակենտրոնացման ուժը». «Բոլոր բանախոսները խոսում են այն մասին, թե կարեւոր չէ որտեղ ես դու գտնվում, շատ ավելի կարեւոր է, թե ինչ ուժ ես դու դնում զարգացան համար: Աշխարհի ցանկացած կետ կարող է հանդիսանալ տեխնոլոգիական կենտրոն մարդկության զարգացման, եւ Հայաստանյան WCIT- ն դրա օրինակներից մեկն է»:

Կարեն Վարդանյանին հարցրեցին՝ պարզ է, որ նման համաժողով կազմակերպելու համար երկար ժամանակ է պետք, որքա՞ն ժամանակ է տեւել, որ սա իրականանա ու ի՞նչ մրցանակ ստացաք ձեր աշխատանքի համար: Կարեն Վարդանյանը պատասխանեց, որ տարիների փորձն է օգնել, դժվար չէր: Եվ մենք նույնպես պատրաստ ենք մեր փորձը կիսել այլ երկրների հետ, որտեղ էլ որ կանցկացվի հաջորդ WCIT-ն: Ինչ վերաբերում է մրցանակին, Կարեն Վարդանյանն ասաց, որ այն անակնկալ էր իր համար: Նա պատմեց, որ երբ լսել է «Արմաթ» բառը, հասկացել է, որ խոսքն իր մասին է:

Կարեն Վարդանյանը, խոսելով «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիաների նախագծի մասին մի ուշագրավ տեղեկություն հայտնեց. «Երեկ Դիջիթեք էքսպոյի ժամանակ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց, ես ընկերության անունը չեմ տա, բայց աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի ներկայացուցիչը խոսում էր «Արմաթ»-ի տաղավարի մոտ երեխաների հետ ու այդ ընկերության ներկայացուցչն ինձ ասեց՝ այս երեխաները գիտե՞ն, որ նրանք հրահրում են մոտ 20 մլն դոլարի ներդրման: Այսպիսով, երեխաների հետ այս փոխհարաբերությունները էմոցիոնալ կերպով ազդում են այս ընկերության վրա՝ որոշելու Հայաստանում 20 միլիոն ներդրում անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031