Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 6-ից Երեւանում մեկնարկել է WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը։ Այսօր համաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսով հանդես եկան ՏՏ ոլորտի տարբեր ընկերությունների ներկայացուցիչները, WITSA- ի նախագահ Յվոնն Չիուն եւ WITSA- ի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան: Նրանք ներկայացրեցին, թե ինչ կարեւորություն ունեն տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաները մեր կյանքում:
Իսկ տիկին Յվոնն Չիուն պատմեց, որ երբ հանդիպել է ՀՀ վարչապետի հետ, վերջինս շատ անհանգիստ է եղել WCIT-ն Հայաստանում պատշաճ կազմակերպելու համար, հարցրել է՝ մենք կարո՞ղ ենք դա անել. «Ես ասացի, որ կցանկանայի, որ WCIT-2019-ը Հայաստանում ամենալավը լիներ, քան երբեւէ եղել է, նա նայեց ինձ ու հարցրեց՝ իսկապե՞ս»:
Նա խոսեց վարչապետի աջակցության մասին ու ասաց, որ իրենց հանդիպումից հետո բազմիցս եկել է Հայաստան ու տեսնում է զարգացումը, առաջընթացը, քանի որ ամբողջ երկիրն աշխատում է դրա վրա. «Երբ ես խոսում էի կառավարության անդամների հետ, ես անհանգստացա, բայց մեկ ամիս անց տեսա, թե ինչպես են աշխատում ջանասիրաբար, բոլորն աջակցում էին՝ գաղափարներն իրականացնելու համար»:
Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ