Ռոբերտ Քոչարյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ հայտարարություն են տարածել, ստորագրահավաք սկսել ու պահանջում են փոխել նրա խափանման միջոցը։ Արտառոց ոչինչ չկա, նորմալ է. մարդիկ, ովքեր նրա իշխանության տարիներին իրենց ավելի լավ են զգացել կամ անկեղծորեն հավատում են, որ նա անմեղ է, որոշել են ամեն գնով օգնել իրենց «հերոսին»։ Տարօրինակը թերեւս միայն հայտարարության տեքստն է։
Դեռ մի կողմ թողնենք այն, որ մարդը, որը փաստաթղթեր ու ընտրություններ կեղծելով դարձել է Հայաստանի նախագահ, պաշտոնավարման տարիներին ահռելի հարստություն կուտակել, հետո էլ տասը զոհերի գնով իշխանությունը փոխանցել ընկերոջը ու հեղափոխությունից հետո, բնականաբար, հայտնվել ամբաստանյալի աթոռին, հռչակվում է քադբանտարկյալ։
Հայտարարության մեջ ավելի մեծ զավեշտներ կան։ Օրինակ նշվում է, որ «նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա»։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելն այն փոքրաթիվ հարցերից է, որոնց շուրջ հասարակության առնվազն 90-95 տոկոսը համերաշխ է։
Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից։ Իսկ երբ Քոչարյանն ազատության մեջ էր (ու զբաղեցնում էր նախագահի պաշտոնը), մեր հասարակությունը համերա՞շխ էր, թե՞ հակառակը՝ բաժանված էր յուրայինների եւ օտարների, ընդ որում՝ յուրայիններին կարելի էր ամեն ինչ, իսկ օտարները կամ «անզգույշ քաշքշոցի», կամ «մի խումբ ռոմանտիկների», կամ «հանրային գերակա շահի» զոհ էին դառնում։
Կարդացեք նաև
Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ «Հայաստանն այսօր ավելի, քան երբեւէ կարիք ունի արդարության»։ Հիրավի ոսկի խոսքեր են։ Այո, Հայաստանում պիտի իշխի արդարությունը, դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է։ Բայց նրա աջակիցներն արդարության վերաբերյալ բոլորովին այլ պատկերացումներ ունեն։ Նրանց կարծիքով արդարությունն այն է, որ ծանրագույն հանցանքների մեջ մեղադրվողն ազատ արձակվի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում