Լրահոս
Օրվա լրահոսը

Որ օրենքով են առաջնորդվել պատկան այն մարմինները, որոնք նախարարների ծառայողական ավտոմեքենաներին տրամադրել են կապույտ եւ կարմիր առկայծող փարոսիկներ.«Ժողովուրդ»

Հոկտեմբեր 09,2019 12:14

Հայաստանում նախարարների մեծ մասի ծառայողական մեքենաները կահավորված են կապույտ կամ կապույտ եւ կարմիր առկայծող փարոսիկներով, ինչը, ըստ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի, օրինական չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խնդրի շուրջ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ՀՀ վարչապետին։ «Վարորդի ընկեր»-ը տեւական ժամանակ է՝ պարզաբանում է խնդրում, թե որ օրենքով են առաջնորդվել պատկան այն մարմինները, որոնք նախարարների ծառայողական ավտոմեքենաներին տրամադրել են կապույտ եւ կարմիր առկայծող փարոսիկներ։ «Եթե օրենքը մեկն է եւ այն հավասար է բոլորի համար, ապա ինչպես հասկանալ սա։ Եթե կան արտոնյալներ, որոնց համար արվում են բացառություններ, ապա կրկին կցանկանայինք հասկանալ՝ ինչու եւ ինչ հիմքով։ Նշենք, որ եթե անգամ ներկայիս նախարարներին ծառայողական ավտոմեքենան տրամադրվել է արդեն նման կահավորմամբ, ապա նրանք պարտավոր են շարժվել ՀՀ օրենքներով եւ այն հեռացնել»,- ֊փոխանցեցին «Վարորդի ընկեր»–ից՝ հույս հայտնելով, որ վարչապետի խիստ հանձնարարականից հետո դրանք կհեռացվեն մեքենաների վրայից։

Սերգեյ Ղահրամանյանը զրույցի ընթացքում հիշեց, որ նախկինում բոլորն ունեին, այսպես կոչված, «դռիկ» ազդանշանները, անգամ ուժային կառույցների ղեկավարների անձնական մեքենաների վրա են եղել դրանք տեղադրված։ Բայց, մասնագետի խոսքով, դա օրենքի խախտում է։ Ապա տեսակետ հայտնեց, որ հիմա էլ կա, եւ ընդգծեց, որ դրա վերահսկման հետ կապված խնդիր կա, բացթողում։

«Ավտոմեքենաների շուկաներում նման լուսային կամ ձայնային ազդանշանների վաճառքն ազատ է։ Ստացվում է, որ մենք չենք արգելում այն ապրանքների վաճառքը, որոնք չպետք է ազատ օգտագործվեն։ Եթե պետք է սահմանափակ քանակությամբ մեքենաներ կիրառեն նման հարմարանքներ, ապա կարելի է այդ քանակությամբ ներկրել եւ տրամադրել պետական մարմիններին տենդերի միջոցով»,– նկատեց Ղահրամանյանը։

Պարզվում է՝ լինում են դեպքեր, երբ ճանապարհային տեսուչը կարող է տեսնել նման կահավորումով մեքենա եւ միաժամանակ աչք փակել նրա կատարած խախտմանը։ «Օրինակ՝ Հանրապետության հրապարակում մշտապես կան ոստիկանական կարգախմբեր, որտեղով գոնե մի քանի նախարարությունների ծառայողական մեքենաները անցնում են… գուցե կաշկանդվածություն կա ղեկավարության նկատմամբ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ծառայողական ավտոմեքենաներն անձնական օգտագործման համար են կիրառվում, նույնիսկ ծառայողական հագուստով ավտոմեքենայի մեջ ծխախոտով ամրագոտին չկապած են վարում»,– նկատեց մեր զրուցակիցը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031