Լրահոս
Օրվա լրահոսը

Խնայողություններ կատարելու վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի հայտարարությունները և արդեն վարչապետ Փաշինյանի մոտեցումները էականորեն տարբերվում են. «Փաստ»

Հոկտեմբեր 09,2019 11:53

Մասնավոր ինքնաթիռով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը ակտիվ քննարկումների առարկա դարձավ:

Մամուլում հայտնվեցին այն ճոխ «Gulfstream G550» ինքնաթիռի լուսանկարները, որով Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ, և հայտնի դարձավ, որ այն պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին:

Պարզվեց, որ միայն դեպի ԱՄՆ չարտերային թռիչքը պետական բյուջեի համար արժեցել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար:

Սակայն նշված 165 մլն դրամը 35 հոգանոց պատվիրակության՝ ԱՄՆ այցելության ամբողջ գումարը չէ։ Կառավարության որոշմամբ, բյուջեից կառավարության անդամների արտասահմանյան գործուղումների համար լրացուցիչ հատկացվել է 250 մլն դրամ։

Ստացվում է, որ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը բավականին մեծ գումար է կազմել Հայաստանի նման աղքատ երկրի համար: Եվ պատահական չէ, որ համեմատություններ են տարվում Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի և Սինգապուրի վարչապետի՝ Հայաստան կատարած այցերի միջև:

Ի տարբերություն Հայաստանի, Սինգապուրը շատ բարձր զարգացման մակարդակ և ահռելի բյուջե ունեցող պետություն է, բայց Սինգապուրի վարչապետը նախընտրել էր Հայաստան այցելել Air Fance-ի կանոնավոր չվերթով՝ ավելորդ ծախսեր չանելու համար:

Երբ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, շատ էր սիրում խոսել պետբյուջեի համար ավելորդ ծախսերի կրճատման մասին:

Օրինակ՝ Փաշինյանի սիրած թեմաներից էր ծառայողական մեքենաների կրճատման հարցը, երբ վերջինս խորհրդարանի ամբիոնից բերում էր Դանիայի օրինակը, թե 5,6 մլն բնակչություն ունեցող երկրի տարեկան բյուջեն կազմում է 120 միլիարդ դոլար, իսկ ծառայողական մեքենաների թիվը 23-ն է, իսկ Դանիայի ամբողջ խորհրդարանին բաժին է ընկնում մեկ ծառայողական մեքենա:

Սակայն իշխանության գալուց հետո Փաշինյանի հայտարարություններն այդպես էլ մնացին օդում կախված: Իշխանափոխության առաջին տարում կառավարությունն առաջարկեց ծառայողական մեքենաները կրճատել 68-ով և թողնել 834-ը։

Տարվա ընթացքում դրանց թիվը դարձյալ ավելացավ, և ինչպես ներկայացված է 2020թ. պետական բյուջեի նախագծում, հասել է 867-ի։

Ինչպես տեսնում ենք, խնայողություններ կատարելու վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի հայտարարությունները և արդեն վարչապետ Փաշինյանի մոտեցումները էականորեն տարբերվում են:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031