Նիկոլ Փաշինյանը խուսափում է թշնամիներ վաստակելուց ու մանավանդ Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո փորձեց ե՛ւ Վանեցյանի, ե՛ւ Օսիպյանի հետ կապված միջանկյալ՝ փափուկ լուծումներ գտնել, որ նախկին ուժային ղեկավարները չհայտնվեն հակառակ ճամբարում, նոր քաղաքական ուժ չձեւավորեն, չպայքարեն իր դեմ։ Նախ՝ մեղմ արտահայտվեց, որ Վանեցյանը կմնա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում եւ կզբաղվի մեր ֆուտբոլի զարգացմամբ, իսկ երբ Վանեցյանը քաղաքական հայտարարություն արեց, հրահանգեց կոշտացնել դիրքորոշումը եւ ֆեյքերով ու իրենց թիմակիցներով հակահարված տալ նրան, ինքն էլ մի հայտարարություն արեց ԱՄՆ-ում։ Ապա փորձեց Օսիպյանին գրավել գլխավոր խորհրդականի պաշտոնով, ինչը նշանակում է բարձր աշխատավարձ եւ զրո պարտականություններ։ Իսկ ողջ կյանքում խեղճ փողոցային օպերի կարգավիճակում գտնված Օսիպյանը կարող էր գայթակղվել այդ կարգավիճակով։ Ուստի անգամ հարկ չէին համարել տեղեկացնել նախկին ոստիկանապետին, թե քեզ գլխավոր խորհրդական ենք նշանակում՝ վստահ, որ նա չի հրաժարվի այդ պաշտոնից։ Բայց իր նշանակման մասին մամուլից տեղեկացած Օսիպյանը լուրն ստանալուն պես ասել էր, որ չի աշխատելու, դիմում է տալու՝ ազատվի։
Հարց է ծագում, երբ լուրեր տարածվեցին, որ Օսիպյանն ազատվելու դիմում է գրել, ինչո՛ւ նախկին ոստիկանապետը հերքեց այդ լուրը, եթե մի 2 օրից դա հաստատվելու էր։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում, որ իրենից հրաժարվեն, իրենց կամքով հեռանան։ Ենթադրում ենք, որ Օսիպյանին փորձել են համոզել, որ դիմում չգրի, փորձել են ձեւակերպել կամ գոնե տպավորություն ստեղծել, թե ինքը կամովին չի հեռանում վարչապետի գլխավոր խորհրդականի բարձր պաշտոնից, այլ՝ վարչապետի ցանկությամբ, ինչպես արեցին Վանեցյանի դեպքում։
Օրեր առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է մեծ կադրային փոփոխություններ անել՝ թարմացնել կառավարության կազմը։ Սա նոր հույսեր կարթնացնի հանրության դժգոհ շրջանակներում, սակայն բավականին բարդ է՝ կադրային ռեսուրսի բացակայության պատճառով։
Մյուս կողմից՝ մեծ դժգոհություններ են կուտակվել բարձր պաշտոն զբաղեցնողների շրջանում, որտեղ աշխատանքից ազատվելու տրամադրություններ են իշխում։ Արդյունքը փոքր է, սթրեսը՝ մեծ, փողը՝ քիչ. քավության նոխազ դառնալու հավանականությունը՝ ահռելի, ուստի անիմաստ է դառնում պաշտոնավարելը։
Կարդացեք նաև
Անուշավան ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում