ՀՀ նախագահի խորհրդատու Գեորգի Ասատրյանը կզբաղվի ՌԴ, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի հետ ՀՀ հարաբերությունների վերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստմամբ
Հոկտեմբեր 09,2019 10:59
Գեորգի Ասատրյանը ս/թ. հոկտեմբերի 3-ին նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով:
Նա հիմնականում կզբաղվի Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև ԱՊՀ երկրներում սփյուռքի խնդիրների վերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: