ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել է, Aysor.am-ի հետ զրույցում ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Վիրահատությունն անցել է բարեհաջող»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը երեկ էր տեղափոխվել բժշկական կենտրոն։
Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երկու անգամ բուժզննություն է անցել. առաջինը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին, երկրորդը՝ հոկտեմբերի 3-ին։