Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ,
Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ՝ 7000 քմ,
Կարդացեք նաև
Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1 հա, Գոռավան գյուղում՝ 2700 քմ,
Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում՝ 20 հա, Պռոշյան գյուղում՝ 3000 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 200 քմ,
Վայոց ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում՝ 9 հա, Արփի գյուղում՝ 2 հա,
Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ 500 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն