Համացանցում հրապարակվել է Խաչատուրյան քույրերի հարցաքննության տեսանյութը: Քույրերը քննչական խմբի հետ այցելելով Մոսկվայում գտնվող իրենց բնակարան՝ պատմել են՝ ինչպես են սպանել Սերգեյ Խաչատուրյանին:
Աղջիկները խոստովանել են, որ իրենց հորը մոտեցել են հետևից: Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, հավանաբար դա տեղի է ունեցել այն բանից, հետո, երբ աղջիկների 57-ամյա հայրը հարձակվել է փոքր դստեր վրա:
Աղջիկները դանակով հարվածել են հոր պարանոցին, մուրճով հարվածներ են հասցրել գլխին: «Մենք բոլորս վախեցանք, Քրիստինան ստուգեց նրա զարկերակը, ես գնացի՝ շտապօգնություն և ոստիկանություն կանչելու»,- ասել է Մարիա Խաչատուրյանը՝ խոստովանելով, որ հարվածել է հորը կրծքին:
Ավելի վաղ հաղորդել էին այն մասին, որ Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը՝ Արսենը, որն ամենաշատն է պաշտպանում հորեղբորը, իմացել է վերջինիս սադիստական հակումների մասին:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=MBvRiSigCyY
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ