Նոյեմբերի 12-ից 23-ը Բուխարեստում անցկացվելու է շախմատի վետերանների ( մինչեւ 50 եւ 65 տարեկաններ) աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու հայտ Հայաստանից ներկայացրել են չորս շախմատիստներ: Ավագ վետերանների պայքարին կմասնակցի մեր լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը (նկարում), իսկ կրտսերների մեջ հանդես կգան գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը, ինչպես նաեւ Վլադիմիր Պողոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ