Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա թիվ, որ ուզում ենք՝ մեր հարեւանն էլ լսի». ԳՇ պետը՝ Փաշինյանի՝ զինծառայողների թիվ հրապարակելու մասին

Հոկտեմբեր 08,2019 18:01

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ փաստին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթներից մեկում զորամասերի եւ զինծառայողների թվաքանակի մասին տվյալներ է  հնչեցրել:

«Թվակազմի վերաբերյալ տվյալներ վարչապետը որ ասում է, մեզ հետ է խորհրդակցում: Մենք ենք տալիս այդ տվյալները՝ համարելով, որ դրանք խնդիր չեն առաջացնի»,-պարզաբանեց Արտակ Դավթյանը:

Նա նշեց, որ հայտարարվելիք ցանկացած թիվ նախապես ուսումնասիրվում է: «Կա թիվ, որ ուզում ենք՝ մեր հարեւանն էլ լսի»,-նկատի ունենալով Ադրբեջանին՝ հավելեց Արտակ Դավթյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2402701893277383/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել