Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի վերջին անդամը՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, Ուլան-Ուդեում ընթացող մարզաձեւի կանանց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում միավորներով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Բուսենազ Սաքիրօգլուին:
Այսպիսով, մեր երեք աղջիկներն էլ ավարտեցին մրցելույթները աշխարհի առաջնությունում:
Ավելի վաղ պարտվել էին 54 կգ քաշային Անահիտ Արոյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև