Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանին հարակից անցումների աստիճանների վրայի կրպակների ապամոնտաժումից Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը միայն ուրախություն է տեսել:
Այս մասին քաղաքապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան հարցին, թե՝ դժգոհություններ կան:
«Եթե կա ապօրինի կրպակ՝ պետք է ապամոնտաժվի: Եթե Երեւանում ապրում է 1 միլիոն մարդ, եւ մի հոգի որոշել է Մաշտոցի պողոտայի մեջտեղում կրպակ դնել, ինչ-որ բան վաճառել, իրեն հարմար է, շատ լավ շահույթ կստանա, բայց մեկ 1 միլիոն մարդու խանգարում է… կներեք, համայնքը մաքսիմալ կփորձի հոգալ այդ քաղաքացու մասին, ոչ մի կերպ չեն խախտվի նրա իրավունքները, բայց օրենքը պետք է վերականգնվի»,-ասաց Մարությանը:
Քաղաքապետը նշեց՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի կրպակների ապամոնտաժումը քաղաքացիների գոհունակությունն ու ուրախությունն է հարուցել. «Որովհետեւ, մետրոյի մուտքը վերջապես ծառայում է որպես մուտք: Եվ կողքին սայլակների համար նախատեսված տեղը վերականգնվում է, մարդիկ կարող են սայլակներով իջնել մետրո»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Տրանսպորտի խնդրի մասին էլ Մարությանն ասաց, որ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, աշխատում են, 2 օրից փոխվարչապետի հետ հանդիպելու են՝ գործողություններն ավելի կոնկրետ ծրագրելու:
Բազմաբնակարան շենքերում վերելակների խնդրին անդրադառնալով էլ Մարությանն ասաց, որ այս տարի նախատեսում են փոխել 20 վերելակ. «Մրցույթները կայացել են, կան հաղթողներ: Գործընթացը շարունակական է լինելու»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ