Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ Արմեն Գևորգյանը կարող է մեկնել երկրից և չվերադառնալ, տրամաբանությունից դուրս է․ Ա1+

Հոկտեմբեր 08,2019 17:35

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացած նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։

«Այն, որ դատարանի որոշումը կբողոքարկենք, միանշանակ է, քանի որ մեր միջնորդությունը բավարելու համար հիմքերը առկա են»,- նիստից հետո նշեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Արմեն Գևորգյանն իր հերթական բուժումները անցել է Ավստրիայում, հետևաբար կրկին անհրաժեշտություն էր առաջացել այնտեղ բուժզննում անցնելու համար»,- նշեց Արմեն Գևորգյանի պաշտպանը։

Դիտարկմանը, թե դատարանը մտավախություն ունի, որ հնարավոր է՝ Արմեն Գևորգյանը չվերադառնա և խոչընդոտի դատաքննությանը, պաշտպանը պատասխանեց, որ Արմեն Գևորգյանն ի սկզբանե գտնվել է ազատության մեջ և պատշաճ վարքագիծ է դրսևորել։

«Եղել են դեպքեր, որ սույն քրեական գործի վարույթը գտնվել է դատավոր Գրիգորյանի վարույթում, և նրա թույլտվությամբ նա մեկնել է Արցախի Հանրապետություն։ Նա վերադարձել է և շարունակել է իր պատշաճ վարքագիծը դրսևորել՝ մինչ օրս։ Որևէ հիմք, որ Արմեն Գևորգյանը կարող է մեկնել երկրից և չվերադառնալ, տրամաբանությունից դուրս է»,- նշեց նա։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031