Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցություններ եմ վարում մի շարք խոշոր հայ ներդրողների հետ». Քիմ Քարդաշյան

Հոկտեմբեր 08,2019 17:38

«Բանակցություններ եմ վարում մի շարք խոշոր հայ ներդրողների հետ՝ փորձելով գուցե այստեղ գտնել մի գործարան, որտեղ հնարավոր կլինի իմ ձգող ներքնազգեստն արտադրել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը Երեւանում մասնակցում է  WCIT 2019-ին:

«Փորձում ենք հասկանալ՝ այստեղ ի՞նչ գործարաններ կան, որոնք նման ներքնազգեստ կարող են արտադրել»,-նկատի ունենալով իր SKIMS ապրանքանիշը՝ մանրամասնեց Քիմ Քարդաշյանը:

«Այսօր դա եմ փորձում անել, երեկոյան հանդիպում ունեմ: Սա ինձ համար շատ կարեւոր հարց է: Սիրում եմ աշխատել հայաստանյան ընկերությունների հետ: Իմ երազանքն է՝ SKIMS-ի գործարան ստեղծել ՀՀ-ում: Իսկ եթե չստացվի, մեկ այլ բան: Ես դա շատ եմ ուզում»,-եզրափակեց Քիմ Քարդաշյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031