«Սպիտակ տանը քննարկումներ եմ ունենում հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, հայտարարեց աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը Երեւանում մասնակցում է WCIT 2019-ին:
Նա հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որն իր նպատակն է եւ այդ հարցում ինքը չի հանձնվելու:
Քարդաշյանն ասաց, որ ԱՄՆ նախագահի հետ առանձին չի հանդիպել, բայց հարցը քննարկել է նրա խորհրդականների հետ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ