Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ԶՈՒ այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի վարքագծի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը ոչ թե ցուցմունք է տվել, այլ տեղեկանք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Լրագրողները հիշեցրին՝ նա գրել է այն մասին, որ Յուրի Խաչատուրովը պատերազմական գործողությունների մեկնարկից 25 րոպե անց տեղում է եղել, մինչդեռ մամուլը գրում է, որ նա բիլիարդ խաղալիս է եղել:
https://www.facebook.com/aravot.am/videos/423354158321916/
«Ես տեղեկանք եմ տրամադրել այն մասին, ինչ եղել է: Հարցերի պատասխանը կտա դատարանը՝ տեղո՞ւմ է եղել Յուրի Խաչատուրովը, թե բիլիարդ է խաղացել: Նախատեսված է ծառայության կարգ, ուստի մեկ կամ երկու հոգի չեն կարող ասել՝ նա եկե՞լ է, թե ոչ: Ավել բան չունեմ այդ մասին ասելու»,-եզրափակեց Արտակ Դավթյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ