Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում խանդո՞վ են վերաբերվում Իսրայելի հետ ՀՀ հարաբերություններին. Իրանցի պաշտոնյայի «զգուշացումը» Արման Նավասարդյանին

Հոկտեմբեր 08,2019 16:59

«Երկու օր առաջ բավական բարձրաստիճան մի իրանցի հարց տվեց եւ հանկարծակիի բերեց: Ասաց` գիտեք, որ Թել Ավիվում դեսպանություն բացելով, Գյումրիում ազատ տնտեսական գոտի է նախատեսվում բացել: Եվ Իրանի հետ Մեղրիում ազատ տնտեսական գոտու գործարկման աշխատանքները դրա համար են դանդաղում»,- այսօր խորհրդարանում ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման հայտարարություն արեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Մեղրիի ազատ տնտեսական գոտին, հիշեցնենք, ԵԱՏՄ քվոտայով է սահմանված: Հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հետագա գործարկման հնարավորությունները: Ազատ տնտեսական գոտին բացվել է 2017 թվականից, սակայն ցայսօր պարապուրդի է մատնված:

Արման Նավասարդյանը դիվանագիտորեն է պատասխանել իրանցի իր հյուրին, սակայն ցանկանում է, որ ՀՀ պետական այրերն իմանան, թե ի՞նչ են մտածում Իրանում`ազատ տնտեսական գոտու գործարկման ձգձգման մասին:

Դեսպանն անդրադարձավ նաեւ Հյուսիս- Հարավ ճանապարհին, ասաց որ ՀՀ-Իրան- ԵԱՏՄ հարաբերություններն ինքն առանց Չինաստանի չի պատկերացնում, մանավանդ, որ Հյուսիս-Հարավը Չինաստանում համարում են Մետաքսի 7-որդ ճանապարհը: Մինչդեռ Հայաստանում, նրա տպավորությամբ, այդ մասին քիչ են խոսում: Դեսպանը նաեւ այլընտրանքային այլ ճանապարհների մասին խոսեց, որոնք իր տպավորությամբ, Հայաստանում կրկին անտեսվում են:

«Որոշ տվյալներով, չինացիները մինչեւ 2035 թվականը վեց տրիլիոն պատրաստ են ներդնելու Մետաքսի ճանապարհի վրա: Հայաստանն արդյոք կմիանա՞ այդ ճանապարհին: Մենք`իրանցիների հետ միասին, պատրա՞ս ենք այս մեծ խաղի մեջ մտնել: Իրանն ասում է`մենք բազմապրոֆիլ երկիր ենք, կունենա՞ք հնարավորություն, ճանապարհ կլինի՞ `կմտնենք Հայաստան, չի՞ լինի`կա Թուրքիա, կա Ադրբեջան»,- ասաց դեսպանը:

Մանրամասները` տեսանյութում

Քննարկմանը ներկա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Երեւի բավարար չենք լուսաբանում այդ է պատճառը, որ տպավորություն է, թե չենք մտածում»: Նա ասաց, որ Հայաստանում վերջերս կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովին զուգահեռ ֆորում էր ընթանում, որի ժամանակ հենց այդ հարցերն էին քննարկվում`«Մետաքսի ուղին եւ Արեւելյան գործընկերությունն «ամուսնացնելու»: Հյուսիս- Հարավ կամ Հյուսիս- Հարավ էներգետիկ, երկաթգծի միջանցքը փոխվարչապետի գնահատմամբ կարեւոր ծրագրեր են, որոնք մենք կիրականացնենք ի վերջո, բայց նա գտնում է, որ իրականացնելիս պետք է վստահ լինենք, որ տարածաշրջանային շահերը ճիշտ է հաշվարկված, որպեսզի մեր փոքր պետության վրա ծանր բեռ չդառնան այդ ծրագրերը: Դեսպանի հետ փոխվարչապետը համամիտ է` այլընտրանքային ծրագրերում մենք մասնակցություն չունենանք, հարեւանները կունենան: Ասում է`աշխատանքներ տարվում են: Իսկ այդ առիթով «Վալդայ» համաժողովում Ադրբեջանի նախագահի հայտարարություններում ՀՀ փոխվարչապետը «դիվանագիտական խաղ» է տեսնում: Նա վստահեցնում է՝ ոչինչ չի անտեսվում, միջկառավարական հանձնաժողովը լուրջ աշխատում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031