Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտը Քոչարյան. Ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից

Հոկտեմբեր 08,2019 16:26

Այսօր` հոկտեմբերի 8-ին, ԼՂՀ Առաջին և ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձով դիմել է  իր ազատությունը պահանջող՝ նախօրեին տարածված հայտարարության հեղինակներին և սատարողներին։

Ներկայացնում ենք նրա ուղերձի տեքստն ամբողջությամբ։

Հարգելի՛ գործընկերներ և բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում երեկ հրապարակված հայտարարության նախաձեռնման համար։ Ոգևորիչ է, երբ Հայաստանի և Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող տարբեր մարդիկ համախմբված կերպով հանդես են գալիս իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ՝ բարձրացնելով իրենց բողոքի միասնական ձայնը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև այն հարյուրավոր մարդկանց, մեր քաղաքացիներին ու սփյուռքահայերին, ովքեր միացել են հայտարարությանն ու ողջունել այն սոցիալական ցանցերի և այլ հարթակներում։
Շնորհակալ եմ։

Հարկ եմ համարում ընդգծել՝ ձեր ձայնը գալիս է ապացուցելու այն անժխտելի փաստը, որ տեղի ունեցողը դադարել է լինել պայքար՝ մեկ մարդու ազատության համար, մեկ մարդու հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար։ Սա այլևս պայքար է հանուն իրավական ու ժողովրդավարական պետության, հանուն ազգային արժանապատվության և ընդդեմ կամայականությունների։ Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին, ու այս հայտարարության նախաձեռնումն ու հրապարակմանը հետևած արձագանքը դրա լավագույն ապացույցն են։
Ուզում եմ իմանաք՝ ես լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցից։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից։ Կյանքիս ընթացքում առաջին անգամ չէ, որ հանուն կարևոր նպատակի պետք է զրկանքներ կրեմ, և դա չի կարող կոտրել իմ կամքը։

Վստահ եմ՝ արդարությունը հաղթանակելու, է և մենք միասնաբար լծվելու ենք մեր երկու պետությունների անվտանգության ամրապնդման ու կառուցման գործին։

08 հոկտեմբերի 2019թ․

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Derenik Mikaelyan says:

    Ո՞ր «սկզբունքը» նկատի ունեք Պրն. Քոչարյան,
    էն որ կարելի է Երկրի թիվ 1 պատասխանատուն լինել ժողովրդին ԾԱՅՐ աղքատության վիճակից հանելու, բանակը մատակարարելու ու սփյուռքից չարքաշ քրտինքով ստեղծված/հավաքված միջոցների անկորուստ, սրտացավ գործադրման համար, ապա սեփական դիրքը չարաշահել անձնական (թալանչի շայկայի հետ) գերհարստացման ու էկզոտիկ $100 հազարներ արժեցող առյուծաորսերի «բարձր նպատակներո՞վ»:
    Էն որ կարելի է Սահմանադրական հանցագործություններ անելով ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԱԶԱՎԹԵ՞Լ:
    Էն որ կարելի է «լավ բարեւ չտված» անմեղ մարդուն սպանելու հրաման տա՞լ:
    Թե՞ որ կարելի է Երկրի ՈՂՋ ռազմավարական ենթակառուցվածքները ՍՏՐԿԱԿԱՆ պայմաններով ԹՇՆԱՄԻ ու թալանարար օտար պետության հանձնել:
    Մենք ԳԻՏԵՆՔ, որ Դուք այդ տականքային սկզբունքներից դժվար թե հրաժարվեք, բայց դա հիմա Ձեր ԶՈՒՏ անձնական դժբախտությունն է:
    Նորմալ մարդուն ՊԻՏԻ հետաքրքրի ՄԻԱՅՆ, որ Դուք ԱՐԴԱՐԱՑԻ, ԱՆԲԱՍԻՐ («անբասիրության» մասով ՊԻՏԻ անհանգստանան ԲՈԼՈՐԸ) դատաիրավական պրոցեսով, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ենթարկվեք եւ հատուցեք ՁԵՐ ակնհայտորեն ԿԱՏԱՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ հանցագործությունների համար, ԱՆԿԱԽ նրանից Դուք բարոյական զղջում կապրեք, թե կգերադասեք մնալ տականքային «սկզբունքների» գերի:

    հ.գ.
    Ժողովրդը չի մոռանում որ Դուք ՆԱԵՒ անուրանալի ՎԱՍՏԱԿ ունեք Հայրենիքի առաջ: Եւ ուրեմն՝
    ԵԹԵ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, Դուք խիզախություն ունենաք ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ընդունելու Ձեր ԲՈԼՈՐ մեղքերը (նախկին ենթակաների վրա պատասխանատվությունը թուլամորդաբար բարդելու փոխարեն), ԱԶՆՎՈՐԵՆ ՀԱՏՈՒՑԵՔ (ինչքան ԻՐՈՔ կարող եք այսօր), ապա քրիստոնեաբար ներելը, վստահ եմ, մեր բարի ժողովրդի կողմից չի ուշանա, ԿԱՐՏԱՀԱՅՏՎԻ իշխանություններին զանգվածային դիմումներով, ու իշխանություններն էլ ստիպված կլինեն կարճել գործը: Դա լավագույն ելքը կլինի ստեղծված նվաստացուցիչ (երկրի նախագահ եղած մարդ է դատվում ի վերջո) ու անչափ ցավալի իրադրությունից:
    ՏԷՐԸ ՕԳՆԻ Ձեզ ԱՊԱՇԽԱՐՀԵԼ ի շահ բոլորի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031