Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո պետությո՞ւն ենք, թե՞ ոչ» Միքայել Մելքումյանը` Մեղրու ազատ տնտեսական գոտին գործարկելու մասին

Հոկտեմբեր 08,2019 16:04

«Եթե նախորդ կառավարությունը 2017-ին մեծ պաթոսով ժապավենը կտրել է եւ սխալվե՞լ է`պետք է ասվի դրա մասին: Քաղաքական հայտարարություն պետք է արվի»,- այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Խոսքը Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասին է, որը ԵԱՏՄ քվոտայով է սահմանված:

Հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հետագա գործարկման հնարավորությունները: Ազատ տնտեսական գոտին բացվել է 2017 թվականից, սակայն ցայսօր պարապուրդի է մատնված:

«Եթե հարցի քաղաքական նշանակությունը գնահատում ենք, ես էլ եմ հասկանում, որ պետք է աշխատի: Հողերի հարցը ի վերջո պետք է լուծվի`ի վերջո պետությո՞ւն ենք, թե՞ ոչ»,- վրդովմունքը բարձրաձայնեց պատգամավորը`շարունակելով, որ քրեական գործը արդեն հանգուցալուծման փուլում է եւ ժամանակն է գոտու շահագործման հետագա պատկերացումներն ունենանք:

«Եթե մենք ուզում ենք լուրջ կամուրջ լինել Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ այդ գոտին պետք է ունենանք: Ոչ մի հող, ոչ մի ապօրինի աճուրդ իրականացրած համայնքապետ մեզ չի կարող խանգարել»,- ազատ տնտեսական գոտում գործարկման`այս պահին ոչ ձեռնտու լինելու մասին արած ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանին իր անհամաձայնությունները հայտնեց պատգամավորը:

 Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031