Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ողջունում է ամերիկացի կոնգրեսականների այցը Արցախ

Հոկտեմբեր 08,2019 15:46

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Կանչելյան-Սփիրը ժամանել են Արցախ, որտեղ հանդիպումներ են ունենալու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ: Այսպիսով՝ ամերիկացի կոնգրեսականների այս քայլը ուղերձ էր՝ Ադրբեջանի իշխող վարչակարգին, որը սպառնում էր «սև ցուցակով» Արցախ այցերի համար:

Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) հաղորդագրության մեջ:

 

ANCA-ն ողջունել է կոնգրեսական Ջուդի Չուի առաջին այցը Արցախ և հիշեցրել, որ կոնգրեսականի ջանքերով ԱՄՆ ներկայացուցիչների պալատ վերահաստատել է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։

Չուի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը որոշել է 4 միլիոն դոլար հատկացնել՝ շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքների համար:

Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Կանչելյան-Սփիրը ևս մեծ աշխատանք է տարել այս ուղղությամբ, նա բազմիցս կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ աջակցել Արցախին ականազերծման աշխատանքներում:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արցախ այցելած կոնգրեսականները կհայտնվեն «սև ցուցակում»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031