Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ. «Ապօրինի սեփականաշնորհումների 90 տոկոս դեպքերում հենց այդ պահին գործող թաղապետերի բարեկամներն են»

Հոկտեմբեր 08,2019 15:36

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով մայրաքաղաքի հողատարածքների, օբյեկտների ապօրինի սեփականաշնորհումներին, ասաց, որ նման դեպքերն այնքան շատ են, որ եթե սկսի թվարկել՝ բավական երկար կտեւի:

Քաղաքապետը սակայն մի ուշագրավ բան նշեց. «Խայտառակ պրոցես է եղել: Ապօրինի սեփականաշնոհումների 90 տոկոս դեպքերում հենց այդ պահին գործող թաղապետերի բարեկամներն են, անգամ շատ մոտ բարեկամները, երեխաներն են, հորաքրոջ տղաները, սանիկները»:

Մարությանն ասաց, որ բոլոր գործերն ուղարկում են իրավապահ մարմիններին: Արդյոք պատասխանատվության ենթարկվողների մեջ կլինի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հարցին ի պատասխան Մարությանն ասաց. «Բոլորը, բոլորը»:

Մանրամասն՝ տեսանյութում:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031