ՀՀ պաշտպանության բանակի համար սպառազինության նոր միջոցներ հիմա էլ ձեռք են բերվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: «Հիմնականում այն սպառազինության մասին է խոսքը, որը պահանջում է քիչ անձնակազմ եւ իրականացնում է խնդիրների արդյունավետ լուծում»,-նշեց նա:
Արտակ Դավթյանի փոխանցմամբ՝ սպառազինության միջոցների ընթացիկ ձեռքբերումներ եւս կան: Հարցին՝ «հարձակողակա՞ն, թե պաշտպանական տեխնիկայի ձեռքբերման մասին է խոսքը», նա այսպես արձագանքեց. «ԶՈՒ-ն պետք է կատարի եւ պաշտպանական, եւ հարձակողական խնդիրները հավասարապես»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ