Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գազը դեռ չի թանկանա. Մհեր Գրիգորյան

Հոկտեմբեր 08,2019 15:20

«Այս պահին չկա որեւիցե պատրվակ կամ նախանշան, որը գազի գնի թանկացում կենթադրի»,- այսօր Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին:

Գազի գնի թանկացումը սահմանին, որը նաեւ անդրադառնում է բնակիչների համար գազի գնի թանկացմանը, կախված է երեք բաղադրիչներից, որոնց շուրջ դեռ անցյալ տարվանից բանակցություններ են սկսվել ռուսական կողմի հետ: Դրանք դեռ ընթանում են:

Մհեր Գրիգորյանը գազի գնի կայունացման համատեքստում շատ կարեւորում է ԵԱՏՄ-ում միասնական էներգետիկ շուկայի կայացումը, որտեղ կլինի նաեւ էներգակիրների միասնական գնագոյացում: «Երբ հարցն այդ հարթակ տեղափոխվի, մեր պետությունն էլ դոմինանտ ձայն կունենա»,- վստահեցնում է փոխվարչապետը:

Հանձնաժողովի նիստին մասնակցող Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ հայտարարեց, որ Մեղրին գազ կունենա մինչեւ այս տարեվերջ:
Mkhitar zaqaryan

Հարցը համայնքի բնակիչներն ու ղեկավարը բարձրացրել էին, երբ հանձնաժողովի անդամներն արտագնա նիստ էին գումարել Մեղրիում: Հիշեցնենք, Իրանին սահմանակից երկու հայկական համայնքների գազաֆիկացման համար գումար էր տրամադրել ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Շինարարական աշխատանքների ընթացքում, բայց մի փոքր չէր բավարարել եւ հարցն այդպես էլ մնացել էր օդում: Մեղրիում արտագնա նիստից հետո, պատգամավորները հարցը կառավարությանն էին ներկայացրել, գումարը տրամադրվել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031