Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Սանիթեքի» հետ պայմանագրերի լուծմանը:
Նա ասաց, որ առանց շտապելու, շատ հանգիստ, ուսումնասիրելով բոլոր փաստերն ու խնդիրները՝ նման որոշման են եկել: Եթե «Սանիթեքը» որոշի դիմել արբիտրաժային դատարան, ըստ Մարությանի, քաղաքապետարանը պատրաստ է:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ «Սանիթեքի» հետ քաղաքապետարանը ֆինանսական խնդիրներ, պարտք-պահանջ ունի՞, Մարությանն ասաց, որ պայմանագրի կնքման գործընթացի հետ եւ «Սանիթեքի» աշխատանքային փաստաթղթերի հետ կապված դատախազություն են դիմել, մեկ անգամ էլ են դիմելու:
Մանրամասն՝ տեսանյութում:
Արդյոք աղբահանության նոր օպերատորի կարիք չկա, եւ արդյոք համայնքային հիմնարկը կարող է ամբողջ քաղաքը պատշաճ մաքրել, հարցերին ի պատասխան Մարությանն ասաց, որ նոր օպերատորի ներգրավման ուղղությամբ դեռ պետք է մտածեն, ուսումնասիրեն, դիտարկեն իրավիճակը, հետո որոշում կայացնեն:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ