Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերյանի ուղղությամբ հակառակորդին համարժեք պատասխան տրված է». ԶՈՒ ԳՇ պետ

Հոկտեմբեր 08,2019 15:03

«Սահմանային իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է եւ վերահսկելի: Լարվածություն եւ միջադեպեր միշտ եղել են, մոտակա ժամանակահատվածում էլ կշարունակվեն, թեեւ կրակոցների թիվը համեմատաբար նվազել է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանին Ադրբեջանի վերջին շրջանի ակտիվությանը:

Նա նշեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում իրավիճակը էական փոփոխություն չի կրել. «Լարվածության տարրեր կան, բայց դա համարենք սահմանային ռեժիմ՝ երբեմն ավել կամ պակաս: Կես ժամ առաջ էլ եղել են կրակոցներ, որոնք կրել են ոչ նպատակային բնույթ: Մեր պատասխան կրակոցից հետո հակառակորդի կրակոցները դադարել են: Կլինի համարժեք պատասխան»:

https://www.facebook.com/aravot.am/videos/394255097931902/

Արտակ Դավթյանը ցավով փաստեց, որ վերջին շրջանում հակառակորդի գործողությունների հետեւանքով հայկական կողմը երեք վիրավոր եւ մեկ զոհ ունեցավ. «Բայց Նոյեմբերյանի  ուղղությամբ համարժեք պատասխան տրված է: Այլ է հարցը, որ որոշ պատասխանների դեպքում նպատակահարմար չէ հայտարարելը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031