Լրահոս
Օրվա լրահոսը

Խաժակյանը Մարությանին. «Не верю»

Հոկտեմբեր 08,2019 14:44

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կհամալրվի 206 աշխատակցով: Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում: Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ մինչ նախագծի ընդունումն ասաց՝ մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող հիմնարկի համար նախատեսվում է 206 աշխատակցով համալրում, այդպիսով աշխատակիցների ընդհանուր թիվը կդառնա 853: Այս փուլում, ինչպես վստահեցրեց փոխքաղաքապետը, դա աշխատակիցների այն քանակն է, որի միջոցով հնարավոր է ապահովել պատշաճ աղբահանություն:

Սարգսյանն անդրադառնալով ֆինանսական խնդրին, ասաց.«Մեր հիմնարկի ծախսային բյուջեն որեւէ դեպքում չի գերազանցելու նախկինում «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի սահմանաչափը, այն է՝ 5 մլրդ 170 մլն դրամ է՝ տարվա համար: Բայց «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրում այս թիվն ինդեքսավորվող թիվ էր, եւ յուրաքանչյուր տարվա վերջին այդ գումարը վերահաշվարկվում էր: Մեր պարագայում դրա անհրաժեշտությունը չի լինելու, քաղաքապետարանն առավելագույն ջանքերով, ամենաքիչ գումարով իրականացնելու է աշխատանքները: Համենայնդեպս, սանիտարական հիմնարկի համար ծախսվելիք մեր գնահատած բյուջեն այս պահին մեկ տարվա համար չի գերազանցում 5 մլրդ 170 մլն-ը»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հետաքրքրվեց՝ «Սանիթեքի» բոլոր աշխատակիցներին, ինչպես նախկինում խոստանում էին, արդյոք կտեղավորեն նոր հիմնարկում աշխատելու, եւ մինչ օրս քանիսին են տեղավորել աշխատանքի:

Սարգսյանն ասաց, որ աղբահանության հիմնարկի 600-ից ավելի աշխատակիցների մեծ մասը «Սանիթեքի» աշխատակիցներն են:

Մանրամասն՝ տեսանյութում

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ «Սանիթեքին» շուկայից հանելու մասին հարցին ի պատասխան, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ նման նպատակ չեն ունեցել, միակ նպատակը՝ մայրաքաղաքի մաքրությունն է:

Խաժակյանը մեջբերեց քաղաքապետարանի պաշտոնական փաստաթղթից մի հատված եւ նկատեց. «Ձեր պատասխանը ճիշտ կլիներ, եթե նախկին փոփոխությունները կապված չլինեին «Սանիթեքի» աշխատանքի դադարեցման հետ, բայց հիմնավորման մեջ այդպես էլ գրված է»: Խաժակյանը մեջբերեց հայտնի բեմադրիչին՝ «Не верю»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. zaven says:

    ներեցեք, այդ ինչ հայտնի դրամատուրգ է ասել ‘նե վերյու’ :Կամ ինչից ելնելով դրամատուրգը պետք է ասի նե վերյու, հը՝:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031