Ադրբեջանի Միլի Մեջլիսը վարչապետի պաշտոնում հաստատել է Ալի Ասադովի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, Ասադովի թեկնածությանը կողմ են քվեարկել նիստին մասնակցած բոլոր 105 պատգամավորները:
Ասադովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վստահության համար:
Ասադովը 1998թ. նշանակվել է Ադրբեջանի նախագահի՝ տնտեսական հարցերով օգնական, իսկ 2012թ. զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել Նովրուզ Մամեդովը, որը վարչապետի պաշտոնում նշանակվել էր 2018թ.:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ