Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածին` մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Նրա շրջայցի ժամանակ նրան մոտեցավ մի տղամարդ, ասաց, որ 30 վայրկյանում կարող է ասելիքը ներկայացնել, սակայն Փաշինյանն ասաց, որ օգնականին դիմի: «Էլեկտրացանցերին ուշադրություն դարձրեք, ժողովրդին թալանում են»,-ասաց տղամարդը: «Նախարարը ստեղ է»,-ասաց վարչապետը:
Այնուհետեւ նա հանդիպեց փոքրիկների, որոնք խաչքարի վրա էին աշխատում: «Դժվա՞ր է, որ ես ուզենամ, կարա՞մ անեմ, հլա սովորացրու»,-ասաց Փաշինյանն ու փորձեց ինքն էլ աշխատել խաչքարի վրա:
Այնուհետեւ չմերժեց իր հետ նկարվել ցանկացողների խնդրանքները ու նկարվեց մի քանիսի հետ:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նրան ներկայացրեց Էջմիածնում գտնվող խելացի կանգառը: «Առաջինը էջմիածնո՞ւմ է, Երեւանում դեռ չկա՞»,-հարցրեց վարչապետը եւ տեղեկացավ, որ այժմ այդ թեմայով քննարկումներ են ընթանում:
Կարդացեք նաև
Փաշինյանին կրկին դիմեցին էլեկտրական հաշվիչների հարցով: Մի տղամարդ պնդում էր, որ ժողովուրդը ամսական 3000-4000 դրամ ավել գումար է վճարում հոսանքի համար, սակայն վարչապետը նրան ուշադրության չարժանացրեց:
Մի կին էլ դժգոհեց, որ 5 նամակ է գրել, սակայն անարձագանք են թողել իր նամակները: «Դոմիկի մեջ եմ մնում, մեռնեմ ջանիդ»,-ասաց կինը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հոսանքի ծախսի աւելացում մենք էլ ենք նկատել։
Ծնողներս ասացին, որ օգոստոսից անցել են ինչ-որ թուային հաշւիչների ու ամսական 1500-2000 դրամ աւելի է գալիս։
Կոռուպցիայի հոտ է գալիս։
Լրագրոզներին խնդրում եմ հետաքննութիւն սկսել։